Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Ինչի՞ կարիք ունի մաշկը գարնանը

Ինչի՞ կարիք ունի մաշկը գարնանը

Ձմռան ցրտից հետո մաշկը նուրբ խնամքի կարիք ունի։ Ահա թե ինչու, ինչպես ձմռանը, այնպես էլ գարնանը, խորհուրդ չի տրվում լվացվել ծորակից հոսող սառը ջրով։

 

Դրա փոխարեն ավելի լավ է օրական երկու անգամ մաշկը շփել մեկը մեկին փոխհարաբերակցությամբ եռացրած ջրի և կաթի խառնուրդով (դեմքը շփելու համար 1 ճաշի գդալի չափաբաժինն էլ բավական է), սպիրտ չպարունակող լոսյոնով կամ մաքրող դիմային կաթով։ Իսկ եթե ձեր մաշկը զգայուն է և գարնանային արևից գրգռվում է, ապա խորհուրդ է տրվում այն շփել երիցուկի կամ լորենու ծաղիկներից պատրաստված եփուկով։

 

Չոր մաշկի վիճակը կբարելավեն տաքացրած բուսական յուղով դիմակները։ Թանզիվը կամ վիրակապը 3-4 շերտով ծալել, թաթախել գոլ բուսական յուղի մեջ և դնել դեմքին` բաց թողնելով միայն քթի և կոպերի հատվածները։ Այնուհետև դեմքը ծածկել չոր շորով կամ սրբիչով, դիմակը պահել 15 րոպե ու հանել, որից հետո դեմքը սրբել խոնավ թղթե անձեռոցիկով կամ սրբիչով, կամ պարզապես չոր բամբակով։ Առաջին հինգ օրերին խորհուրդ է տրվում դիմակը դնել ամեն օր, այնուհետև` շաբաթական երկու անգամ։ Երկու շաբաթ անց դեմքի վիճակը զգալիորեն կբարելավվի, և առավոտյան կարող եք լվացվել սառը ջրով (միայն թե առանց օճառի)։

 

Յուղոտ և խառը տիպի մաշկը սնուցող բաղադրիչներով հարուստ խնամքի կարիք ունի։ Այդ գործում անփոխարինելի դեր ունեն վիտամինային դիմակները։


ՎԻՏԱՄԻՆԱՅԻՆ ԴԻՄԱԿՆԵՐ

 

Խմորիչով դիմակ
Վերցնել 15-20գր խմորիչ, ավելացնել 1,5 թեյի գդալ կիտրոնի, կարմիր կամ սև հաղարջի, կամ էլ թուրինջի հյութ և լավ խառնել։ Ստացված զանգվածը տաքացնել գոլորշու վրա և գոլ վիճակում դիմակը քսել երեսին` պահելով 15 րոպե։

 

Մասուրի պտուղներով դիմակ
3 ճաշի գդալ մանրացրած մասուրին ավելացնել 2 բաժակ եռացրած ջուր և 10 րոպե եփել փակ ամանի մեջ։ Եփուկը լցնել թերմոսի մեջ և պահել ողջ գիշեր։ Առավոտյան փափկած զանգվածը լավ տրորել, խառնել 1 ճաշի գդալ յուղոտ կաթնաշոռին և ստացված զանգվածը քսել նախապես մաքրած դեմքի մաշկին։ Դիմակը պահել 15 րոպե, որից հետո դեմքը լվանալ մասուրի թուրմով։

 

Մեղրակիտրոնային դիմակ
1 կիտրոնը քամել և ստացված հյութին ավելացնել 2 ճաշի գդալ ծորացող մեղր։ Դիմակը քսել երեսին և պահել 15-20 րոպե։ Այնուհետև դեմքը լվանալ գոլ ջրով։ Ի դեպ, ստացված զանգվածը կարելի է մի ողջ շաբաթ պահել սառնարանում։ Մեղրակիտրոնային դիմակը կարելի է օգտագործել 2-3 օրը մեկ։ Ցանկալի արդյունքի կարելի է հասնել միայն դիմակի15-20 անգամ օգտագործումից հետո։

 

Բուսական դիմակ
Վերցնել հավասար քանակությամբ եղինջ, երիցուկ, անանուխ, կատվախոտ, կտավատի հատիկներ, կեչու տերևներ, եղևնու փշատերևներ, բոլորը խառնել իրար և մանրացնել։ Ստացված զանգվածից առանձնացնել 3 ճաշի գդալ, վրան լցնել այնքան եռացրած ջուր, որ զանգվածը նմանվի խյուսի։ Խառնուրդը 10-15 րոպե պահել գոլորշու վրա։ Պատրաստուկը գոլ վիճակում քսել դեմքին և պահել 10-15 րոպե, որից հետո դեմքը լվանալ գոլ ջրով։

 

Խոտաբույսերով դիմակ
Վերցնել երկուական ճաշի գդալ երիցուկ, լորենու ծաղիկներ, նարդոս և եղեսպակ, մանրացնել, ավելացնել այնքան եռացրած ջուր, որ զանգվածը նմանվի խիտ խյուսի։ Գոլ վիճակում զանգվածը քսել դեմքին և պարանոցին։ 20 րոպե պահելուց հետո դեմքը և պարանոցը լվանալ նախ գոլ, ապա` սառը ջրով։

 

Դիմակ կեչու հյութից
Վերցնել մեկական ճաշի գդալ թարմ կեչու հյութ և մայոնեզ, ավելացնել 1 թեյի գդալ մեղր, խառնել և ստացված զանգվածը քսել դեմքին։ Դիմակը պահել 15 րոպե, այնուհետև լվացվել գոլ ջրով։

 

ԿԵՉՈՒ ԲՈՂԲՈՋՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՍԱՌՈՒՅՑ
Վերցնել 1 ճաշի գդալ կեչու բողբոջ կամ կեչու 20 մատղաշ տերև, վրան լցնել 1 բաժակ եռացրած ջուր և թրմել էմալապատ կաթսայում։ Ստացվածին ավելացնել մի պտղունց կերակրի սոդա, կաթսան ծածկել և թողնել ողջ գիշեր։ Առավոտյան թրմուկը քամել, լցնել սառույց պատրաստելու համար նախատեսված տարայի մեջ և դնել սառցարանում։ Խորհուրդ է տրվում ամեն առավոտ և երեկո մաշկը մերսել թրմուկից ստացված սառույցի կտորներով։

 

ՊԱՀՊԱՆԵՆՔ ՄԵՐ ՁԵՌՔԵՐԸ

Գարնանը մեր ձեռքերի մաշկը հաճախ չորանում և ճաքճքում է։ Ահա թե ինչու խորհուրդ է տրվում ամեն լվացվելուց հետո ձեռքերը մերսել պաշտպանիչ քսուքով։ Տեղին է նաև օգտագործել ժողովրդական միջոցները.

 

  •  Ձեռքերը և մանավանդ արմունկները օգտակար է մերսել կիտրոնի կեղևով։

  •  Ձեռքերը մերսել խաշած կարտոֆիլի եփուկով։

  •  Տաքացրած բուսական յուղը իդեալական միջոց է ձեռքերի անհարթ մաշկի համար (բուսական յուղը խորհուրդ է տրվում քսել ձեռքերին և առ ժամանակ հագնել բամբակե գործվածքից ձեռնոցներ։ (Հարկ եղած դեպքում ձեռնոցները կարելի է պահել ողջ գիշեր)։

 

ԵԹԵ ԴԵՄՔԻ ՄԱՇԿԸ ՔԱՄՈՒՑ ԿՈՇՏԱՑԵԼ Է


Եթե դեմքը հողմահարվել է, և արդյունքում մաշկը դարձել է չոր ու թեփոտ, խորհուրդ է տրվում մաքուր մաշկին դնել չորացրած խոտաբույսերի եփուկում թրջած թանզիվե անձեռոցիկներ (վերցնել 3 բաժին լորենու ծաղիկներ, 2 բաժին երիցուկ, 1 բաժին վարդի թերթիկներ և կես բաժին անանուխ։ Ստացված խառնուրդից առանձնացնել 2 ճաշի գդալ և ավելացնել 1 բաժակ եռացրած ջուր)։

 

ՍՆՈՒՑՈՂ ԴԻՄԱԿՆԵՐ

 

Նորմալ մաշկի համար - 1 ճաշի գդալ աղացած« Հերկուլես», 3 ճաշի գդալ գոլ կաթ, 1 թեյի գդալ մեղր։

 

Չոր մաշկի համար - 2 թեյի գդալ կեչու մատղաշ տերևները 1/2 բաժակ եռացրած ջրի մեջ թրմել 30 րոպե, ավելացնել 1 ճաշի գդալ կետաճարպային (սպերմացետային) քսուք։

 

Յուղոտ մաշկի համար - 1 ձվի դեղնուց, 1 թեյի գդալ բուսական յուղ, 1 թեյի գդալ քերած կիտրոն։

 

Ծերացող մաշկի համար - 1 թեյի գդալ ծլեցրած և տրորած ցորենի հատիկներ, 1 ձվի դեղնուց, 1 ճաշի գդալ բուսական յուղ։

 

Հանգստացնող դիմակ բորբոքված մաշկի համար - 1 ձվի դեղնուց, կես կիտրոնի հյութ, 1 կիտրոնի քերած կեղև, 1 թեյի գդալ ձիթապտղի յուղ։ Քսել դեմքի և պարանոցի մաշկին և պահել 20 րոպե։

 

ՊԵՊԵՆՆԵՐ ԵՎ ՊԻԳՄԵՆՏԱՅԻՆ ԲԾԵՐ

 

Պեպենների և պիգմենտային բծերի առաջացումից խուսափելու համար խորհուրդ է տրվում կանոնավոր կերպով առավոտյան և երեկոյան դեմքը շփել մաղադանոսի թրմուկից պատրաստված սառցե կտորներով (1 կապոց մաղադանոսը թրմել 250գր եռման ջրում, քամել և թրմուկը լցնել սառույց պատրաստելու համար նախատեսված տարայի մեջ)։ Դեմքի մաշկը կարելի է շփել նաև կիտրոնով։ Եթե մաշկին արդեն իսկ գոյացել են պեպեններ և պիգմենտային բծեր, խորհուրդ է տրվում օգտագործել հատուկ սպիտակեցնող դիմակներ։


ՍՊԻՏԱԿԵՑՆՈՂ ԴԻՄԱԿՆԵՐ


Չոր մաշկի համար - Վերցնել հավասար քանակությամբ կաթի սերուցք և կիտրոնահյութ, խառնել, ավելացնել 5-10 կաթիլ ջրածնի գերօքսիդ։ Ստացված զանգվածը քսել դեմքին և պարանոցին։

 

Յուղոտ մաշկի համար - 2 ճաշի գդալ 5% ջրածնի գերօքսիդը խառնել 1 թեյի գդալ կաթնաշոռին, ավելացնել 1/4 կիտրոն (քերիչով անցկացված)։ Դիմակը պահել 20 րոպե, այնուհետև դեմքը լվանալ սենյակային ջերմաստիճանի ջրով։

 

Կաթնաթթվային դիմակ - 1/4 բաժակ թթվեցրած կաթը և 1 ճաշի գդալ վարսակալյուրը խառնել այնքան, մինչև մածուկանման զանգված ստացվի։ Դիմակը քսել դեմքին և պահել 15 րոպե։

 

Կաղամբի դիմակ - Թարմ կաղամբի տերևները աղալ, ավելացնել թթվեցրած կաթ (1:1 հարաբերակցությամբ) և խառնել։ Ստացված զանգվածը քսել դեմքին և պահել 10 րոպե։

 

Սպիտակուցային դիմակ - 2-3 թեյի գդալ ձվի սպիտակուցը հարել, ավելացնել 1 թեյի գդալ ջրածնի գերօքսիդ։ Եթե Ձեր մաշկը ծակոտկեն և յուղոտ չէ, ապա խորհուրդ է տրվում հիմնական բաղադրիչներին ավելացնել նաև կես թեյի գդալ կաթնաշոռ։ Դիմակը պահել 15 րոպե, այնուհետև դեմքը լվանալ գոլ ջրով։

Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 3-2007 (3)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բնական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել բշտիկներից, պիգմենտային հետքերից
Բնական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել բշտիկներից, պիգմենտային հետքերից

Բնական միջոցներ, որոնց դրական ազդեցությունը կնկատեք արդեն իսկ առաջին օգտագործումից հետո։ Budetezdorovy.ru-ն առաջարկում է միջոցներ, որոնք կօգնեն ազատվել բշտիկներից, պիգմենտային հետքերից...

Կավը ակնեի դեմ՝ հղիության ժամանակ. morevmankan.am
Կավը ակնեի դեմ՝ հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիների մաշկը հաճախ լինում է հոգնած և անփայլ, ի հայտ են գալիս պզուկներ, ակնե: Ինչպե՞ս պահպանել գեղեցկությունը՝ հաշվի առնելով օրգանիզմում կատարվող փոփոխությունները, որոնք ուղեկցում են երեխայի ծննդյան սպասումին...

Հղիություն, ծննդաբերություն
Պիգմենտային բծերի դեմ միջոցներ
Պիգմենտային բծերի դեմ միջոցներ

Մաշկի պիգմենտը` մելանինը, երբեմն կարող է դավադիր լինել: Տարիքային փոփոխությունները, հորմոնալ խանգարումները, արևի տակ անցկացրած տևական ժամանակը, ստամոքս-աղիքային համակարգի խնդիրները...

Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am

Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...

Դեղաբույսեր
Պիլինգ. մաշկը թարմացնելու ժամանակն է. ankakh.com
Պիլինգ. մաշկը թարմացնելու ժամանակն է. ankakh.com

Չոր, թոշնած, գունատ կամ յուղոտ մաշկ... Կնճիռներ, սպիներ, ծակոտիներ ու կորյակներ… Հավերժական այս խնդիրներին 21-րդ դարում նոր լուծում է տրվել. պիլինգ` մաշկի արտաքին շերտի կենսաբանական թեփոտումը, որի միջոցով հեռացվում են մաշկի...

Երբ աչքերի տակ պարկեր են գոյանում
Երբ աչքերի տակ պարկեր են գոյանում

Աչքերի տակ գոյացած պարկերը տարիք են ավելացնում առանց այդ էլ հոգնած դեմքին: Աչքերի տակի մուգ շրջանակների նմանվող պարկերը ևս օրգանիզմի օգնության աղերսանքի ազդանշաններն են: Դրանք հոգնածության, թերի քնի ու մի շարք այլ...

Մեղրով ու դարչինով դիմակ` բշտիկների դեմ. 168.am
Մեղրով ու դարչինով դիմակ` բշտիկների դեմ. 168.am

Բշտիկներից ազատվելու համար պարտադիր չէ միայն քիմիական միջոցներ օգտագործել: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մեղրն ու դարչինը կօգնեն նմանատիպ խնդիրների դեպքում...

Ինչպե՞ս ազատվել դեմքի ծակոտիներից. 168.am
Ինչպե՞ս ազատվել դեմքի ծակոտիներից. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ բոլորի մաշկի վրա առկա են ծակոտիներ, սակայն խնդիրն առավել սուր է այն անձանց մոտ, ովքեր յուղոտ մաշկ ունեն։ Այս դեպքում դրանք կարող են տգեղացնել մաշկը։ Դրանցից ազատվելու համար...

Խառնուրդ հոնքերի և թարթիչների համար. 168.am
Խառնուրդ հոնքերի և թարթիչների համար. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ կանանց մեծ մասը ցանկանում է հաստ հոնքեր ու թարթիչներ ունենալ։ Այս գործում օգնության են հասնում բնական միջոցները, որոնք օգնում են լավագույն արդյունքի հասնել կարճ ժամանակի ընթացքում...

Բնական միջոցներով բաղադրատոմս` ազատվելու դեմքի վրա մուգ կետերից ու հետքերից. 168.am
Բնական միջոցներով բաղադրատոմս` ազատվելու դեմքի վրա մուգ կետերից ու հետքերից. 168.am

Մի շարք գործոնների ազդեցությամբ դեմքի մաշկին խնդիրներ են առաջանում, որոնք շատերին են անհանգստացնում։ Fithacker.ru-ն ներկայացրել է բնական միջոցներով պատրաստվող բաղադրատոմս, որը կօգնի կարճ...

Դիմակներ դեմքի համար` վիտամին E-ով. 168.am
Դիմակներ դեմքի համար` վիտամին E-ով. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ վիտամին E-ն մաշկի համար բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։ Այն օգնում է արգելափակել ազատ ռադիկալները, որոնք մեծ դերակատարում ունեն ծերացման գործընթացում։ Ազատ ռադիկալների դեմ...

Ձմռանը մաշկը խնամեք ամբողջ օրը. օգտակար խորհուրդներ կանանց. ankakh.com
Ձմռանը մաշկը խնամեք ամբողջ օրը. օգտակար խորհուրդներ կանանց. ankakh.com

Ջերմաստիճանի յուրաքանչյուր փոփոխություն կնոջ մաշկը ենթարկվում է սթրեսի, առավել ևս` ձմռանը. դրսում օդը ցուրտ է և թաց, իսկ ներսում` տաք և չոր, և ջերմային փոփոխությունը բացասական ազդեցություն է թողնում մաշկի վրա...

Ինչպես ազատվել մուգ կետերից մի քանի օրվա ընթացքում. 168.am
Ինչպես ազատվել մուգ կետերից մի քանի օրվա ընթացքում. 168.am

Կարտոֆիլը, կիտրոնի և նռան հյութերը հրաշալի համադրություն են մաշկը երիտասարդացնելու համար։ Դրանք արդյունավետ են նաև մուգ կետերի դեմ պայքարում։ Fithacker.ru-ն գրում է, որ կիտրոնը բնական ճանապարհով կսպիտակեցնի մաշկը...

Միջոց, որը կօգնի ազատվել կնճիռներից. 168.am
Միջոց, որը կօգնի ազատվել կնճիռներից. 168.am

Fithacker.ru-ն բաղադրատոնս է առաջարկում, որի օգնությամբ կարճ ժամանակահատվածում կարող եք ազատվել դեմքին առաջացած կնճիռներից։ Այս բաղադրատոմսը կօգնի նաև խոնավացնել մաշկը: Այն չունի կողմնակի ազդեցություն...

Ավոկադոն և վարսակի փաթիլները` գեղեցիկ մաշկի համար. 168.am
Ավոկադոն և վարսակի փաթիլները` գեղեցիկ մաշկի համար. 168.am

Սննդաբանները խորհուրդ են տալիս ավոկադոն ներառել սննակարգ, քանի որ այն մի շարք օգտակար հատկություններ ունի։ Fithacker.ru-ն գրում է, որ քչերը գիտեն, որ ավոկադոն մաշկի խնամքի լավագույն միջոցներից է...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ